Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ցավ

3 հնարք գլխացավից արագ ձերբազատվելու համար. tert.am

3 հնարք գլխացավից արագ ձերբազատվելու համար. tert.am

Գլխացավն անտանելի երևույթ է, և շատերիս համար դժվար՝ դիմանալ գլխացավին, որի առաջացման պատճառները բազմաթիվ են: Սակայն  Home Healthy Recipes կայքը  խորհուրդ է տալիս ցավազրկող ընդունելու փոխարեն փորձել հետևյալ հնարամիտ եղանակներից մեկը, որոնք կօգնեն ձերբազատվել ցավից մեկ րոպեում:

 

Գրիչ

Եթե գլխացավն առաջացել է սթրեսի և լարվածության  պատճառով, փորձեք գրիչը բերանում պահելու մեթոդը:  Երբ լարվածություն եք զգում, ծնոտի մկանները դժվարությամբ են աշխատում և ավտոմատ կերպով լարվածություն են առաջացնում ականջի հատվածում, որն էլ բերում է գլխացավի: Անհրաժեշտ է գրիչը հորիզոնական դիրքով դնել բերանում և պահել շուրթերով` առանց կծելու այն: Այս կերպ կնպաստեք, որ ծնոտի մկանները լայնանան, և լարվածությունը ականջի հատվածում կանհետանա:

 

Անանուխի յուղ

Եթե գլխացավի պատճառը քթի խոռոչի բորբոքումն է, տրորեք դեմքի այդ հատվածը անանուխի յուղով: Անանուխի յուղը խառնում են ցանկացած սննդային ձեթի հետ՝ մաշկին քսելուց առաջ: Անանուխը կհանգստացնի ցավը, որն առաջացել է խոռոչների բորբոքումից, և կնպաստի դրանց մաքրմանը:

 

Կետային մերսում (ակուպրեսուրա)

Ձեռքի վրա կա մի կետ, որին սեղմելիս գլխացավն անցնում է: Գտեք այն կետը, որտեղ բթամատի ոսկորն ու ցուցամատը միանում են: Ուժեղ սեղմեք և դանդաղորեն շրձաջանաձև մերսումներ կատարեք մոտ երեք րոպե:

 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. mirbodrosti.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ